Հոդված 1
Հոդված 1
Սահմանումները
Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`
«ակցիզ»` անուղղակի հարկ, որը գանձվում է Պայմանագրով, անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով սահմանված կարգով.
«ալկոհոլային արտադրանք»` սննդամթերք, որը պարունակում է էթիլային սպիրտ և որը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, դասվել է ալկոհոլային արտադրանքի շարքին, և սննդային հումքից արտադրված էթիլային սպիրտ, այդ թվում` երրորդ երկրների տարածքներում արտադրվածները և որպես Միության ապրանքներ ճանաչվածները.
«Միության շրջանակներում ալկոհոլային շուկա»` ալկոհոլային շուկայի մասնակիցների և (կամ) անդամ պետությունների լիազորված (իրավասու) մարմինների միջև այնպիսի հարաբերությունների ամբողջություն, որոնք կապված են իրենց գործունեության իրականացման հետ.
«ալկոհոլային արտադրանքի շրջանառություն»` Միության շրջանակներում ալկոհոլային արտադրանքի մեծածախ և (կամ) մանրածախ առևտուր (իրացում, ձեռքբերում, գնում, մատակարարում), պահպանում և (կամ) տեղափոխում (փոխադրում).
«ուղեկցող փաստաթղթեր»` փաստաթղթեր, որոնք նախատեսված են յուրաքանչյուր անդամ պետության տարածքում ալկոհոլային արտադրանքի հաշվառման և դրա շրջանառության նկատմամբ հսկողության համար.
«լիազորված (իրավասու) մարմիններ»` անդամ պետությունների պետական իշխանության (կառավարման) կամ վարչատարածքային կազմավորումների մարմիններ, ինչպես նաև կազմակերպություններ, որոնք, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, իրականացնում են ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության կարգավորման միջոցների ձեռնարկում և (կամ) կիրառում.
«ալկոհոլային շուկայի մասնակիցներ»` անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտներ, որոնք ալկոհոլային արտադրանքի արտադրության և (կամ) շրջանառության ոլորտում իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն: Սույն Համաձայնագրի 2-8-րդ հոդվածներում, 9-րդ հոդվածի 2-րդ ու 4-րդ կետերում և 12-րդ հոդվածում ալկոհոլային շուկայի մասնակիցները հավասարեցվում են անդամ պետությունների այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք Միության շրջանակներում որպես ալկոհոլային շուկայի մասնակիցներ գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ համապատասխան թույլտվությունների (լիցենզիաների) համար դիմողներ են, ինչպես նաև անդամ պետությունների այն անձինք, որոնք Միության շրջանակներում ալկոհոլային շուկայում ներդրումներ են իրականացնում.
«հաշվառման դրոշմանիշներ»` դրոշմանիշներ և նշաններ, որոնք, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, նախատեսված են սպառողական փաթեթվածքում (տարայում) լցված ալկոհոլային արտադրանքի դրոշմավորման համար (օրինակ` ակցիզային, հատուկ, հսկիչ-հաշվառման, դաշնային հատուկ և հսկիչ դրոշմանիշներ, հատուկ նշաններ):
Սույն Համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Պայմանագրով և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով: