Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Համաձայնագրի գործողության ոլորտը

1. Սույն Համաձայնագրով սահմանվում են Միության շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորման նպատակները, սկզբունքներն ու կանոնները, և այն տարածվում է ալկոհոլային շուկայի մասնակիցների և լիազորված (իրավասու) մարմինների գործունեության հետ կապված իրավահարաբերությունների վրա:

2. Սույն Համաձայնագիրը չի տարածվում անդամ պետությունների կողմից հետևյալի կարգավորման վրա`

ա) երրորդ երկրների տարածքներից անդամ պետությունների տարածքներ ալկոհոլային արտադրանքի ներմուծում.

բ) անդամ պետությունների տարածքներից երրորդ երկրների տարածքներ ալկոհոլային արտադրանքի արտահանում.

գ) մեկ կամ մի քանի անդամ պետությունների տարածքով ալկոհոլային արտադրանքի տարանցում, եթե ալկոհոլային արտադրանքի մեկնման և ժամանման կետերը գտնվում են երրորդ երկրների տարածքներում.

դ) ազգային ավանդույթների ամբողջականության վերականգնման նպատակներով մշակութա-ազգագրական կենտրոններում, ազգային պարկերում ու արգելոցներում ոչ ավանդական տեխնոլոգիաներով ալկոհոլային արտադրանքի արտադրություն և այդ տարածքներում դրա հետագա շրջանառություն.

ե) տեխնիկական կանոնակարգման ոլորտում լիազորված (իրավասու) մարմինների և ալկոհոլային շուկայի մասնակիցների միջև հարաբերություններ.

զ) բժշկական, դեղագործական և անասնաբուժական նպատակներով էթիլային սպիրտի օգտագործման հետ կապված հարաբերություններ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։