Հոդված 17
Հոդված 17
Անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը և միասնականացումը
1. Անդամ պետությունները, Պայմանագրի 67-րդ հոդվածով նախատեսված սկզբունքներին համապատասխան, սույն Համաձայնագրի դրույթները հաշվի առնելով, ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության կարգավորման ոլորտում ապահովում են իրենց օրենսդրության ներդաշնակեցումը կամ միասնականացումն այնքանով, որքանով դա անհրաժեշտ է Միության շրջանակներում ալկոհոլային շուկայի ձևավորման համար:
Անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման կամ միասնականացման մասին առաջարկությունների մշակումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից` անդամ պետությունների հետ փոխգործակցությամբ:
2. Ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության կարգավորման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանը կամ միասնականացմանն ուղղված միջոցների ցանկը և այդ ներդաշնակեցման կամ միասնականացման ժամկետները սահմանվում են Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից: