Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Ակցիզների վճարման և (կամ) հաշվառման դրոշմանիշների օգտագործման հետ կապված պարտավորությունների կատարման ապահովումը

1. Անդամ պետությունը, Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան, կարող է կիրառել ակցիզների վճարման և (կամ) հաշվառման դրոշմանիշներն ըստ իրենց նշանակության օգտագործելու հետ կապված պարտավորությունների կատարումն ապահովող եղանակներ, ինչպես նաև նման այլ միջոցներ` այլ անդամ պետության տարածքից իր տարածք ներմուծվող ալկոհոլային արտադրանքի նկատմամբ։

Ակցիզների վճարման և (կամ) հաշվառման դրոշմանիշներն ըստ իրենց նշանակության օգտագործելու հետ կապված պարտավորությունների կատարման ապահովումը, ինչպես նաև ալկոհոլային արտադրանքի նկատմամբ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված նման այլ միջոցներ կիրառվում են սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի դրույթների պահպանմամբ։

Անդամ պետությունները նախատեսում են ալկոհոլային շուկայի մասնակիցների կողմից ակցիզների վճարման և (կամ) հաշվառման դրոշմանիշներն ըստ իրենց նշանակության օգտագործելու հետ կապված պարտավորությունների կատարումն ապահովող` անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված եղանակների և նման այլ միջոցների ազատ ընտրության հնարավորություն։

2. Ակցիզների վճարման և (կամ) հաշվառման դրոշմանիշներն ըստ իրենց նշանակության օգտագործելու հետ կապված պարտավորությունների կատարումն ապահովող եղանակները և նման այլ միջոցներ ու դրանց կիրառման կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ` սույն հոդվածի դրույթները հաշվի առնելով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։