Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Համաձայնագրի իրականացումը

1. Սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի իրականացման նպատակներով անդամ պետությունները սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում են սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացնելը։

2. Սույն Համաձայնագրի 10-րդ և 13-րդ հոդվածների իրականացման նպատակներով`

ա) անդամ պետությունները սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում ապահովում են հետևյալի վերաբերյալ առաջարկները Հանձնաժողով ներկայացնելը `

ալկոհոլային արտադրանքի` մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք տրանսպորտային փոխադրման եղանակով տեղափոխումն (փոխադրումն) իրականացնելիս կիրառվող ուղեկցող փաստաթղթերի ցանկ և ձևեր, ինչպես նաև նշված ձևերի լրացման կարգ.

փոխանակման ենթակա տեղեկատվության, այդ թվում` ազգային տեղեկատվական ռեսուրսներում պարունակվող տեղեկատվության ցանկ և այդ տեղեկատվության փոխանակման կարգ.

բ) Հանձնաժողովը սույն կետի (ա) ենթակետի երկրորդ պարբերության մեջ նշված առաջարկները անդամ պետությունների կողմից ներկայացվելու օրվանից 9 ամսվա ընթացքում հաստատում է մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ալկոհոլային արտադրանքի տրանսպորտային փոխադրման եղանակով տեղափոխում (փոխադրում) իրականացնելիս կիրառվող ուղեկցող փաստաթղթերի ցանկը և ձևերը, ինչպես նաև նշված ձևերի լրացման կարգը։

3. Սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածի իրականացման նպատակներով ներդաշնակեցման կամ միասնականացման վերաբերյալ առաջարկությունների մշակումն իրականացվում է սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամսվա ընթացքում` այն Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։