Հոդված 16
Հոդված 16
Ալկոհոլային արտադրանքի դրոշմավորումը հաշվառման դրոշմանիշներով
1. Հաշվառման դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա է անդամ պետությունների տարածքներում շրջանառության համար նախատեսված և սպառողական փաթեթվածքի (տարայի) մեջ լցված ալկոհոլային արտադրանքը:
Հաշվառման դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա և (կամ) ոչ ենթակա ալկոհոլային արտադրանքի տեսակները, ինչպես նաև այն դեպքերը, երբ ալկոհոլային արտադրանքը ենթակա չէ դրոշմավորման, սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:
Հաշվառման դրոշմանիշների թողարկման և շրջանառության կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ, ընդ որում, հաշվառման դրոշմանիշների տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի ալկոհոլային շուկայի մասնակցի` համապատասխան հայտը ներկայացնելու օրվանից 30 օրացուցային օրը:
2. Դրոշմավորումը կատարվում է այն անդամ պետության հաշվառման դրոշմանիշներով, որի տարածքում ենթադրվում է իրականացնել ալկոհոլային արտադրանքի առևտուրը: Մեկ անդամ պետության հաշվառման դրոշմանիշներով դրոշմավորված արտադրանքի առևտուրը մյուս անդամ պետության տարածքում չի թույլատրվում: