Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Տեղեկատվական փոխանակումը

1. Անդամ պետությունները, իրենց օրենսդրությանը համապատասխան, ապահովում են ազգային տեղեկատվական այն ռեսուրսների ձևավորումը, որոնք լիազորված (իրավասու) մարմիններին թույլ են տալիս Միության շրջանակներում ալկոհոլային շուկայի գործունեության նկատմամբ իրականացնել պետական հսկողություն և վերահսկողություն:

2. Լիազորված (իրավասու) մարմինները վարչական համագործակցության շրջանակներում իրականացնում են տեղեկատվության, այդ թվում` ազգային տեղեկատվական ռեսուրսներում պարունակվող տեղեկատվության փոխանակում:

3. Անդամ պետությունները, հաշվի առնելով Պայմանագրի 23-րդ և 68-րդ հոդվածների դրույթները, ապահովում են լիազորված (իրավասու) մարմինների միջև տեղեկատվության փոխանակման (այդ թվում` էլեկտրոնային եղանակով) իրականացումը, ինչպես նաև այն Հանձնաժողով ներկայացնելը։

4. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան փոխանակման ենթակա տեղեկատվության ցանկը, ինչպես նաև այդ տեղեկատվության փոխանակման կարգը սահմանվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից։

5. Հանձնաժողովն անդամ պետությունների հետ փոխգործակցությամբ, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և ժամկետներում ապահովում է ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ստեղծումը, գործունեությունը և զարգացումը այն տեղեկատվության մասով, որը նշված է սույն հոդվածի 3-րդ կետում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։