Հոդված 10
Հոդված 10
Ուղեկցող փաստաթղթերը
Ալկոհոլային արտադրանքի` մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք դրա` տրանսպորտային փոխադրման եղանակով տեղափոխման (փոխադրման), անդամ պետությունների կողմից կիրառման ենթակա ուղեկցող փաստաթղթերի ցանկը և ձևերը, ինչպես նաև դրանց լրացման կարգը սահմանվում են Հանձնաժողովի ակտով:
Մեկ անդամ պետության տարածքի սահմաններում ալկոհոլային արտադրանքի տեղափոխման (փոխադրման) համար ուղեկցող փաստաթղթերի ցանկը և ձևերը սահմանվում են այդ անդամ պետության կողմից: