Հոդված 11
Հոդված 11
Լիազորված (իրավասու) մարմինները
1. Անդամ պետություններն ապահովում են լիազորված (իրավասու) մարմինների փոխգործակցությունը` Պայմանագրի 68-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
2. Լիազորված (իրավասու) մարմիններն իրենց իրավասության շրջանակներում իրականացնում են կարգավորման միջոցների ձեռնարկում և կիրառում` բացառապես սույն Համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածներով նախատեսված կարգավորման նպատակներին և սկզբունքներին համապատասխան: