Հոդված 12
Հոդված 12
Պետական հսկողությունը և վերահսկողությունը
1. Ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության նկատմամբ պետական հսկողությունն ու վերահսկողությունն իրականացվում են այն անդամ պետության լիազորված (իրավասու) մարմինների կողմից, որի տարածքում իրականացվում է այդպիսի գործունեություն` այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Անդամ պետություններն իրականացնում են ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության նկատմամբ` ընդհանուր սկզբունքների հիման վրա իրականացվող պետական հսկողության և վերահսկողության կանոնների, ինչպես նաև, սույն Համաձայնագրին համապատասխան, ալկոհոլային շուկայի մասնակիցների և նրանց գործունեության մասով սահմանված պարտադիր պահանջների խախտման համար պատասխանատվության միջոցների ներդաշնակեցում` այնքանով, որքանով դա անհրաժեշտ է Միության շրջանակներում ալկոհոլային շուկայի լիարժեք գործունեությունն ապահովելու համար: