Հոդված 7
Հոդված 7
Թափանցիկության և իրավական որոշակիության սկզբունքները
1. Անդամ պետություններն ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեությունը կարգավորելիս ապահովում են իրենց լիազորված (իրավասու) մարմինների կողմից թափանցիկության և իրավական որոշակիության սկզբունքների պահպանումը` հաշվի առնելով Պայմանագրի 69-րդ հոդվածը:
2. Անդամ պետությունները սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված մեկ կամ մի քանի նպատակի հասնելու համար ձեռնարկում են ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության կարգավորման միջոցներ (այսուհետ` կարգավորման միջոցներ):
3. Անդամ պետություններն ապահովում են ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության իրավական կարգավորման կայունությունը և կանխատեսելիությունը:
4. Ալկոհոլային շուկայի մասնակիցների կողմից գործունեություն իրականացնելու պայմանները սահմանող և (կամ) փոփոխող նորմատիվ իրավական ակտերն անդամ պետությունների կողմից ընդունվելիս այդ ակտերն ուժի մեջ մտնելու օրը սահմանվում է` ելնելով այն ժամկետներից, որոնք ալկոհոլային շուկայի մասնակիցներին անհրաժեշտ են` այդ ակտերով սահմանվող դրույթներին համապատասխան գործունեություն իրականացնելուն նախապատրաստվելու համար:
5. Անդամ պետություններն ապահովում են լիազորված (իրավասու) մարմինների մասին տեղեկությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացնելը, ինչպես նաև դրանք զանգվածային լրատվության պաշտոնական այն միջոցներում հրապարակելը, որոնցում հրապարակվում են այդ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ակտերը` նշելով այդ մարմինների անվանումները, իրավասությունները, լիազորությունները, ինչպես նաև ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության կարգավորման ոլորտում գործող նորմատիվ իրավական ակտերի ցանկը: Անդամ պետություններն ապահովում են նշված տեղեկությունների փոփոխման մասին տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացնելը` համապատասխան նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում:
6. Հանձնաժողովը սույն հոդվածի 5-րդ կետում նշված տեղեկությունն ստանալու օրվանից` 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց տեղադրումը Ինտերնետ տեղեկատվական-հաղորդակցական ցանցում գտնվող` Միության պաշտոնական կայքում: