Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Ալկոհոլային շուկայի մասնակիցների և նրանց գործունեության մասով պարտադիր և թույլատրական պահանջներն ու թույլատրական ընթացակարգերը

1. Անդամ պետությունները ալկոհոլային շուկայի մասնակիցների և (կամ) նրանց կողմից գործունեության իրականացման պայմանների մասով սահմանում են պահանջներ` ներառյալ (բայց չսահմանափակվելով) հետևյալ պարտադիր պահանջները`

ա) գործունեության կամ գործողությունների համապատասխան տեսակի իրականացման համար թույլտվության (լիցենզիայի) առկայություն.

բ) գործունեության համապատասխան տեսակի իրականացման ժամանակ հաշվառման և հաշվետվության վարում.

գ) սահմանված նմուշի հաշվառման դրոշմանիշներով ալկոհոլային արտադրանքի դրոշմավորում.

դ) ալկոհոլային արտադրանքի շրջանառություն իրականացնելիս ուղեկցող փաստաթղթերի առկայություն.

ե) էթիլային սպիրտի մանրածախ առևտրի սահմանափակում։

2. Ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության նկատմամբ թույլատրական պահանջները և ընթացակարգերը կիրառվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան` հաշվի առնելով սույն Համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածներով նախատեսված նպատակներն ու սկզբունքները։

3. Անդամ պետություններն ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության մասով թույլատրական պահանջներ սահմանելիս և դրա նկատմամբ թույլատրական ընթացակարգեր կիրառելիս ապահովում են այնպիսի պայմանների պահպանումը, որոնց դեպքում նման թույլատրական պահանջները և ընթացակարգերը սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված կարգավորման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ եղածից ավելի ծանրաբեռնող չեն։

4. Անդամ պետություններն ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության մասով թույլատրական պահանջներ սահմանելիս և դրա նկատմամբ թույլատրական ընթացակարգեր կիրառելիս ապահովում են «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության VI բաժնի 9-րդ ենթաբաժնով նախատեսված դրույթների պահպանումը (Պայմանագրի թիվ 16 հավելված):

5. Անդամ պետությունները ձգտում են թույլատրական պահանջների ներդաշնակեցմանն այնքանով, որքանով դա անհրաժեշտ է Միության շրջանակներում ալկոհոլային շուկայի ձևավորման և գործունեության համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։