Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2012-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

Հոդված 107. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծի քննարկման կարգը

գործել է մինչև 2012-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 107. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծի քննարկման կարգը

1. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել՝

ա) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից՝ սույն օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ, 84-րդ, 89-րդ հոդվածների 6-րդ կետերով նախատեսված դեպքերում Կառավարության վստահության հարցը դրվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում.

ա.1) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից.

բ) Հանրապետության Նախագահի կողմից:

1.1. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» կամ «ա.1» ենթակետում նշված նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթն ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձևաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Ձևաթուղթն ստացման պահից 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված: Եթե սահմանված ժամկետում և անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա`

ա) սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված դեպքերում 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովում սկսվում է քննարկվել Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը.

բ) սույն հոդվածի 1-ին կետի «ա.1» ենթակետում նշված դեպքում Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում է արտահերթ:

3. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ՝

ա) մինչև 30 րոպե տևողությամբ զեկուցումով հանդես է գալիս Հանրապետության Նախագահը կամ հարցը նախաձեռնող պատգամավորների ներկայացուցիչը, որից հետո նույն տևողությամբ հարակից զեկուցումով հանդես է գալիս վարչապետը.

բ) մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես են գալիս Հանրապետության Նախագահը կամ հարցը նախաձեռնող պատգամավորների ներկայացուցիչը և վարչապետը, որից հետո արտահերթ ելույթի իրավունքը պահպանում է միայն Հանրապետության Նախագահը:

4. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48 և ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում:

5. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Վերոհիշյալ որոշումն ընդունվելու դեպքում վարչապետը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում Կառավարության հրաժարականի մասին:

(107-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-404-Ն, փոփ., լրաց., խմբ. 26.02.07 ՀՕ-111-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։