Հոդված 42. Հատուկ նիստերը
Հոդված 42. Հատուկ նիստերը
1. Հանրապետության Նախագահի կողմից զինված ուժերի օգտագործման, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու դեպքերում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է հատուկ նիստ:
1.1. Եթե Հանրապետության Նախագահի հրամանագրի հրապարակումից հետո՝ 3 ժամվա ընթացքում, քվորում չի ապահովվում, ապա նիստը սկսվում է անկախ քվորումի առկայությունից:
2. Հատուկ նիստի օրակարգում առանց քվեարկության ընդգրկվում և քննարկվում են պատերազմ հայտարարելու մասին որոշման նախագիծը, զինված ուժերի օգտագործման հարցը, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին միջոցառումների ծրագիրը:
3. Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումները քննարկվում են սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ բացառություններով`
1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը.
2) հարակից զեկուցումներ չեն լինում.
3) քննարկումն ավարտվում է Հանրապետության Նախագահի կամ նրա ներկայացուցչի եզրափակիչ ելույթով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:
(42-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, լրաց. 21.03.12 ՀՕ-108-Ն)