Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2012-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 15 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 113. Միջխորհրդարանական կապերը

գործել է մինչև 2012-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 113. Միջխորհրդարանական կապերը

1. Ազգային ժողովը կարող է այլ երկրի օրենսդիր կամ բարձրագույն ներկայացուցչական մարմնի հետ կնքել միջխորհրդարանական համաձայնագիր, որով կարգավորվում են բարեկամության և համագործակցության, փորձի փոխանակման, փոխօգնության, բարեկամական խմբեր կազմելու, պատվիրակությունների փոխանակության և այլ հարաբերություններ:

2. Միջխորհրդարանական համաձայնագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, որը ձևակերպվել է համաձայնագրի, հուշագրի, արձանագրության կամ միջազգային ասպարեզում ընդունված այլ անվամբ փաստաթղթի տեսքով և Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում քննարկվելուց հետո ստորագրվել է Ազգային ժողովի նախագահի կողմից:

3. Միջխորհրդարանական համաձայնագիր ստորագրելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, խմբակցությունները, պատգամավորական և բարեկամական խմբերը, մշտական հանձնաժողովները:

4. Եթե միջխորհրդարանական համաձայնագիր կնքելու առաջարկությամբ հանդես է եկել այլ երկրի օրենսդիր կամ բարձրագույն ներկայացուցչական մարմին, ապա այն քննարկվում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում և մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում Ազգային ժողովի նախագահին:

5. Այլ երկիր գործուղման մեկնած պատգամավորը վերադառնալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, Աշխատակազմին ի պահ է հանձնում կատարված աշխատանքների մասին իր տեղեկանքը:

Ազգային ժողովի կողմից այլ երկիր գործուղման մեկնած պատգամավորները և պատվիրակությունները պարտավոր են վերադառնալուց հետո` 10-օրյա ժամկետում, սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ի» ենթակետով նախատեսված կարգով հանդես գալ ճեպազրույցով կամ մամուլի ասուլիսով:

6. Ազգային ժողովի պատգամավորների և Աշխատակազմում պետական ծառայողների գործուղման ծախսերը հաշվարկվում են պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած նորմատիվներին համապատասխան: Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ Ազգային ժողովի պատգամավորների և Աշխատակազմում պետական ծառայողների գործուղման ծախսերը կարող են հատուցվել համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` տվյալ տարվա պետական բյուջեով Ազգային ժողովի պահպանման ծախսերում այդ նպատակի համար նախատեսված միջոցների սահմաններում:

(113-րդ հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն, փոփ., լրաց. 30.04.09 ՀՕ-113-Ն, լրաց. 12.04.11 ՀՕ-70-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։