Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակների համար կիրառվում են հետևյալ հասկացությունները.

ա) քրեական դատավարություն՝ քրեական գործով մինչդատական և դատական վարույթ, որն իրականացվում է Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան.

բ) պաշտպանվող անձինք՝ քրեական դատավարության մասնակիցներ (տուժող, վկա, մասնավոր մեղադրող, կասկածյալ, մեղադրյալ, արդարացված, դատապարտյալ, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, դատապարտյալ, արդարացված, ինչպես նաև այն անձը, որի նկատմամբ հարուցված քրեական գործը կամ քրեական հետապնդումը դադարեցված էր, փորձագետ, մասնագետ, թարգմանիչ, ընթերակա, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող մանկավարժ և հոգեբան, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող, օրինական ներկայացուցիչներ, տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի և անհատ մեղադրողի ներկայացուցիչներ), ինչպես նաև, հայցող Կողմի ազգային օրենսդրության համապատասխան, պաշտպանության ենթակա այլ անձինք.

գ) պաշտպանության միջոցներ՝ սույն Համաձայնագրով նախատեսված և դրան համապատասխան պաշտպանվող անձանց նկատմամբ կիրառվող պաշտպանության ապահովման միջոցներ.

դ) իրավասու մարմիններ՝ պետական մարմիններ, որոնք, Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան, ընդունում են սույն Համաձայնագրի շրջանակներում պաշտպանության միջոցների իրականացման մասին որոշում կամ իրականացնում են դրանք.

ե) հայցող Կողմ՝ պետություն, որի հարցման հիման վրա իրականացվում են պաշտպանության միջոցները.

զ) հայցվող Կողմ՝ պետություն, որի տարածքում իրականացվում են պաշտպանության միջոցները.

է) անչափահասներ՝ 18 տարին չլրացած անձինք:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։