Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

1. Որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովը պարբերաբար կուսումնասիրի սույն Համաձայնագրի իրականացումը` սույն Համաձայնագրի նպատակին և երկարաժամկետ նպատակներին հասնելու հավաքական առաջընթացը գնահատելու համար (այսուհետև` գլոբալ ուսումնասիրություն): Վերջինս կկատարվի համապարփակ կերպով և դյուրացնող եղանակով` հաշվի առնելով հետևանքների մեղմացումը, հարմարվողականությունը և իրականացման ու աջակցության միջոցները` արդարության և առկա առաջադեմ գիտելիքների լույսի ներքո:

2. Որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովը իր առաջին գլոբալ ուսումնասիրությունը կձեռնարկի 2023 թվականին և դրանից հետո յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ, քանի դեռ այլ բան չի որոշվել որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի կողմից:

3. Գլոբալ ուսումնասիրության արդյունքների հիման վրա Կողմերին տեղեկություններ կտրամադրվեն` սույն Համաձայնագրի համապատասխան դրույթների համաձայն ազգային մակարդակում սահմանված իրենց գործողություններն ու աջակցությունը թարմացնելու և ընդլայնելու համար, ինչպես նաև կլիմայի փոփոխությանն արձագանքման գործում միջազգային համագործակցությունն ամրապնդելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։