Հոդված 23
Հոդված 23
1. Կոնվենցիայի 16-րդ հոդվածի դրույթները` Կոնվենցիայի հավելվածների ընդունման և դրանցում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis), կկիրառվեն սույն Համաձայնագրի նկատմամբ:
2. Սույն Համաձայնագրի հավելվածները կազմում են դրա անբաժանելի մասը, և եթե այլ բան հստակ կերպով նախատեսված չէ, հղումը սույն Համաձայնագրին միևնույն ժամանակ համարվում է հղում դրա ցանկացած հավելվածին: Այդ հավելվածները սահմանափակվում են ցանկերով, ձևաթղթերով և նկարագրական բնույթի ցանկացած այլ նյութով, որոնք ունեն գիտական, տեխնիկական, ընթացակարգային կամ վարչական բնույթ: