Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Սույն Համաձայնագիրը, խթանելով Կոնվենցիայի` ներառյալ դրա նպատակի իրականացումը, նպատակ ունի ամրապնդելու գլոբալ արձագանքը կլիմայի փոփոխության սպառնալիքին կայուն զարգացման և աղքատության վերացմանը միտված ջանքերի համատեքստում, ներառյալ հետևյալի միջոցով.

ա) գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը պահելով նախաարդյունաբերական մակարդակները գերազանցող 2°C-ից բավականին ցածր և ջանքեր գործադրելով` սահմանափակելու համար ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական մակարդակից 1.5°C-ով` գիտակցելով, որ սա զգալիորեն կկրճատի կլիմայի փոփոխության ռիսկերն ու ազդեցությունները,

բ) բարձրացնելով կլիմայի փոփոխության անբարենպաստ ազդեցություններին հարմարվելու կարողությունը և խթանելով կլիմայի փոփոխության նկատմամբ դիմացկունությունն ու ջերմոցային գազերի արտանետումների ցածր մակարդակի ապահովումը այնպիսի եղանակով, որ չվտանգվի պարենի արտադրությունը, և

գ) ֆինանսական հոսքերը համապատասխանեցնելով ջերմոցային գազերի արտանետումների ցածր մակարդակի ապահովման և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմացկունության զարգացման ուղիներին:

2. Սույն Համաձայնագիրը կիրականացվի` արտացոլելով արդարության սկզբունքը և ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունն ու համապատասխան կարողությունները` ազգային տարբեր պայմանների լույսի ներքո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։