Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

1. Սույնով ստեղծվում է սույն Համաձայնագրի դրույթների իրականացումը դյուրացնելու և դրույթների հետ համապատասխանությունը խթանելու մեխանիզմ:

2. Սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված մեխանիզմը կազմված կլինի փորձագետներից բաղկացած կոմիտեից, որն իր բնույթով օժանդակող է և իր գործառույթներն իրականացնում է թափանցիկ, ոչ մրցակցային և ոչ պատժիչ եղանակով: Կոմիտեն հատուկ ուշադրություն կդարձնի Կողմերի համապատասխան ազգային կարողություններին ու պայմաններին:

3. Կոմիտեն կգործի որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի կողմից իր առաջին նիստում ընդունված մեթոդների ու ընթացակարգերի համաձայն և տարեկան հաշվետվություն կներկայացնի որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։