Հոդված 18
Հոդված 18
1. Գիտատեխնիկական խորհրդատվական օժանդակ մարմինը և Իրագործման օժանդակ մարմինը, որոնք հիմնադրվել են Կոնվենցիայի 9-րդ և 10-րդ հոդվածներով, համապատասխանաբար կծառայեն որպես սույն Համաձայնագրի Գիտատեխնիկական խորհրդատվական օժանդակ մարմին և Իրագործման օժանդակ մարմին: Կոնվենցիայի այն դրույթները, որոնք վերաբերում են այս երկու մարմինների աշխատանքին, համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis) կկիրառվեն սույն Համաձայնագրի նկատմամբ: Սույն Համաձայնագրի Գիտատեխնիկական խորհրդատվական օժանդակ մարմնի և Իրագործման օժանդակ մարմնի նիստերը, համապատասխանաբար, անց կկացվեն Կոնվենցիայի Գիտատեխնիկական խորհրդատվական օժանդակ մարմնի և Իրագործման օժանդակ մարմնի խորհրդաժողովների հետ միասին:
2. Կոնվենցիայի այն Կողմերը, որոնք սույն Համաձայնագրի Կողմեր չեն, կարող են որպես դիտորդներ մասնակցել օժանդակ մարմինների ցանկացած նիստի աշխատանքներին: Այն դեպքում, երբ օժանդակ մարմինները ծառայում են որպես սույն Համաձայնագրի օժանդակ մարմիններ, սույն Համաձայնագրի ներքո որոշումներն ընդունում են միայն սույն Համաձայնագրի Կողմերը:
3. Այն դեպքում, երբ Կոնվենցիայի 9-րդ և 10-րդ հոդվածներով հիմնադրված օժանդակ մարմինները կատարում են իրենց գործառույթները սույն Համաձայնագրին առնչվող հարցերի առնչությամբ, այդ օժանդակ մարմինների բյուրոների ցանկացած անդամ, որը ներկայացնում է Կոնվենցիայի այնպիսի Կողմ, որն այդ ժամանակ սույն Համաձայնագրի Կողմ չէ, պետք է փոխարինվի լրացուցիչ անդամով, որին կընտրեն սույն Համաձայնագրի Կողմերը` իրենց իսկ թվից: