Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. 2-րդ հոդվածում սահմանված` ջերմաստիճանային երկարաժամկետ նպատակին հասնելու համար Կողմերը նպատակ ունեն հնարավորինս շուտ հասնելու ջերմոցային գազերի արտանետումների համաշխարհային գագաթնակետին` գիտակցելով, որ գագաթնակետին հասնելը ավելի երկար կտևի զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի համար, և այնուհետև նախաձեռնել արագ կրճատումներ` հասանելի լավագույն գիտական տվյալներին համապատասխան, որպեսզի այս հարյուրամյակի երկրորդ կեսում հավասարակշռություն հաստատվի ջերմոցային գազերի աղբյուրներից կատարվող մարդածին արտանետումների և ջերմոցային գազերի կլանիչների միջև` արդարության սկզբունքի հիման վրա և կայուն զարգացման ու աղքատության վերացմանն ուղղված ջանքերի համատեքստում:

2. Յուրաքանչյուր Կողմ կմշակի, կներկայացնի ազգային մակարդակում սահմանված մասնակցության հաջորդական գործողություններ, որոնք մտադիր է իրականացնել և կապահովի դրանց շարունակականությունը: Կողմերը կձեռնարկեն հետևանքների մեղմացման ներքին միջոցներ` այդ գործողությունների նպատակներին հասնելու համար:

3. Յուրաքանչյուր Կողմի` ազգային մակարդակում սահմանված մասնակցության հաջորդական գործողությունները կներկայացնեն տվյալ Կողմի ազգային մակարդակում սահմանված մասնակցության ընթացիկ գործողությունների նկատմամբ առաջընթացը և կարտացոլեն Կողմի հնարավոր ամենամեծ հավակնությունը` ազգային տարբեր պայմանների լույսի ներքո արտացոլելով ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունն ու համապատասխան կարողությունները:

4. Զարգացած երկրներ հանդիսացող Կողմերը կշարունակեն առաջատար դեր ունենալ` սահմանելով ողջ տնտեսության վրա տարածվող արտանետումների կրճատման բացարձակ թիրախներ: Զարգացող երկրներ հանդիսացող Կողմերը կշարունակեն բարելավել հետևանքների մեղմացման իրենց ջանքերը, և կխրախուսվի ժամանակի ընթացքում անցումը դեպի ողջ տնտեսության վրա տարածվող արտանետումների կրճատման կամ սահմանափակման թիրախներ` ազգային տարբեր պայմանների լույսի ներքո:

5. Սույն հոդվածի իրականացման նպատակով զարգացող երկրներ հանդիսացող Կողմերին կտրամադրվի աջակցություն` 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան, գիտակցելով, որ զարգացող երկրներ հանդիսացող Կողմերին ցուցաբերվող աջակցության ընդլայնումը նրանց գործողություններն ավելի հավակնոտ կդարձնի:

6. Առավել թույլ զարգացած երկրները և զարգացող փոքր կղզի-պետությունները կարող են կազմել և ներկայացնել ջերմոցային գազերի ցածր արտանետումների համար ռազմավարություն, ծրագրեր և գործողություններ` արտացոլելով իրենց հատուկ պայմանները:

7. Հետևանքների մեղմացման հավելյալ օգուտները, որոնք բխում են Կողմերի` հարմարվողականությանը միտված գործողություններից և/կամ տնտեսության դիվերսիֆիկացման ծրագրերից, կարող են նպաստել սույն հոդվածի ներքո հետևանքների մեղմացման արդյունքներին:

8. Ազգային մակարդակում սահմանված իրենց գործողությունները ներկայացնելիս բոլոր Կողմերը անհրաժեշտ տեղեկություններ կտրամադրեն հստակության, թափանցիկության և դյուրըմբռնման համար` 1/CP.21 որոշմանը և ցանկացած այլ որոշման համաձայն, որոնք կընդունվեն որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովում:

9. Յուրաքանչյուր Կողմ յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ կներկայացնի ազգային մակարդակում սահմանված գործողությունները` 1/CP.21 որոշմանը և ցանկացած այլ որոշման համաձայն, որոնք կընդունվեն որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովում, և կտեղեկացվի 14-րդ հոդվածում նշված գլոբալ ուսումնասիրության արդյունքների մասին:

10. Որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովը իր առաջին նիստում կքննարկի ազգային մակարդակում սահմանված գործողությունների համար ընդհանուր ժամկետները:

11. Ցանկացած Կողմ կարող է ցանկացած ժամանակ շտկումներ կատարել ազգային մակարդակում սահմանված իր գործողություններում` նպատակ ունենալով բարձրացնելու իր հավակնությունների մակարդակը` որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովում ընդունված ցուցումներին համապատասխան:

12. Կողմերի ներկայացրած` ազգային մակարդակում սահմանված գործողությունները կգրանցվեն քարտուղարության կողմից վարվող հանրային ռեգիստրում:

13. Կողմերը հաշվետու են ազգային մակարդակում սահմանված իրենց գործողությունների համար: Ըստ ազգային մակարդակում սահմանված իրենց գործողությունների` մարդածին արտանետումների և կլանիչների հաշվառման ժամանակ Կողմերն կապահովեն շրջակա միջավայրի ամբողջականությունը, գործողությունների թափանցիկությունը, ճշգրտությունը, ավարտվածությունը, համեմատելիությունն ու հետևողականությունը և կապահովեն կրկնակի հաշվառումից խուսափումը` որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովում ընդունված ցուցումներին համապատասխան:

14. Ազգային մակարդակում սահմանված իրենց գործողությունների համատեքստում, մարդածին արտանետումների և կլանիչների առնչությամբ հետևանքների մեղմացմանն ուղղված գործողությունները որոշելիս և իրականացնելիս Կողմերը պետք է, ըստ նպատակահարմարության, հաշվի առնեն Կոնվենցիայով սահմանված գործող մեթոդներն ու ցուցումները` սույն հոդվածի 13-րդ պարբերության դրույթների լույսի ներքո:

15. Սույն Համաձայնագիրն իրականացնելիս Կողմերը հաշվի կառնեն արձագանքման միջոցառումների ազդեցություններից առավելագույնը տուժած տնտեսություն ունեցող Կողմերի, մասնավորապես զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի մտահոգությունները:

16. Այն Կողմերը, ներառյալ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունները և դրանց անդամ պետությունները, որոնք համաձայնագիր են կնքել` համատեղ գործելու համար սույն հոդվածի 2-րդ պարբերության համաձայն, ազգային մակարդակում սահմանված իրենց գործողությունները ներկայացնելիս քարտուղարությանը պետք է ծանուցեն այդ համաձայնագրի պայմանների մասին, ներառյալ` համապատասխան ժամանակահատվածում յուրաքանչյուր Կողմին հատկացված արտանետումների մակարդակի մասին: Իր հերթին` քարտուղարությունը Կոնվենցիայի Կողմերին և այն ստորագրած Կողմերին կտեղեկացնի այդ համաձայնագրի պայմանների մասին:

17. Նման համաձայնագրի յուրաքանչյուր կողմ պատասխանատու է սույն հոդվածի 16-րդ պարբերության մեջ նշված համաձայնագրով սահմանված իր արտանետումների մակարդակի համար` սույն հոդվածի 13-րդ և 14-րդ պարբերություններին և 13-րդ և 15-րդ հոդվածներին համապատասխան:

18. Եթե համատեղ գործող Կողմերը գործում են այնպիսի տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության շրջանակում և դրա հետ միասին, որը սույն Համաձայնագրի Կողմ է, ապա այդ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության յուրաքանչյուր անդամ պետություն առանձին և տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության հետ միասին պատասխանատու է սույն հոդվածի 16-րդ պարբերության մեջ նշված համաձայնագրով սահմանված իր արտանետումների մակարդակի համար` սույն հոդվածի 13-րդ և 14-րդ պարբերություններին և 13-րդ և 15-րդ հոդվածներին համապատասխան:

19. Բոլոր Կողմերը պետք է ջանան ձևակերպել և ներկայացնել ջերմոցային գազերի ցածր արտանետումների երկարաժամկետ ռազմավարություն` նկատի ունենալով 2-րդ հոդվածը, որը հաշվի է առնում նրանց ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունը և համապատասխան կարողությունները` ազգային տարբեր պայմանների լույսի ներքո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։