Հոդված 28
Հոդված 28
1. Որևէ Կողմի համար սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից երեք տարի հետո` ցանկացած ժամանակ, տվյալ Կողմը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` գրավոր ծանուցում ներկայացնելով Ավանդապահին:
2. Համաձայնագրից դուրս գալն ուժի մեջ է մտնում դուրս գալու մասին ծանուցումն Ավանդապահի ստանալուց հետո մեկ տարի ժամկետը լրանալու օրը կամ դուրս գալու մասին ծանուցման մեջ նշված ավելի ուշ ընկնող ամսաթվին:
3. Համարվում է, որ ցանկացած Կողմ, որը դուրս է եկել Կոնվենցիայից, դուրս է եկել նաև սույն Համաձայնագրից: