Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

1. Կողմերի Համաժողովը, որը Կոնվենցիայի գերագույն մարմինն է, կծառայի որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով:

2. Կոնվենցիայի այն Կողմերը, որոնք սույն Համաձայնագրի կողմեր չեն, կարող են որպես դիտորդ մասնակցել որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի ցանկացած նիստի աշխատանքներին: Այն դեպքում, երբ Կողմերի Համաժողովը ծառայում է որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով, սույն Համաձայնագրի ներքո որոշումներն ընդունում են միայն սույն Համաձայնագրի կողմերը:

3. Այն դեպքում, երբ Կողմերի Համաժողովը ծառայում է որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով, Կողմերի Համաժողովի բյուրոյի ցանկացած անդամ, որը ներկայացնում է Կոնվենցիայի այնպիսի Կողմ, որն այդ ժամանակ սույն Համաձայնագրի կողմ չէ, պետք է փոխարինվի լրացուցիչ անդամով, որին կընտրեն սույն Համաձայնագրի Կողմերը` իրենց իսկ թվից:

4. Որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովը կանոնավոր կերպով կուսումնասիրի սույն Համաձայնագրի իրականացման ընթացքը և իր լիազորությունների շրջանակում որոշումներ կընդունի` Համաձայնագրի արդյունավետ իրականացումը խթանելու համար: Նա կկատարի սույն Համաձայնագրով իրեն վերապահված գործառույթները և.

ա) կստեղծի այնպիսի օժանդակ մարմիններ, որոնք անհրաժեշտ են համարվում սույն Համաձայնագրի իրականացման համար, և

բ) կկատարի այնպիսի այլ գործառույթներ, որոնք կարող են պահանջվել սույն Համաձայնագրի իրականացման համար:

5. Կողմերի Համաժողովի ընթացակարգային կանոնները և Կոնվենցիայի ներքո կիրառվող ֆինանսական ընթացակարգերը համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis) կկիրառվեն սույն Համաձայնագրի ներքո` բացառությամբ այն դեպքերի, երբ որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովը ընդհանուր համաձայնությամբ այլ որոշում է կայացրել:

6. Որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի առաջին նիստը կգումարվի քարտուղարության կողմից` Կողմերի Համաժողովի առաջին նիստի հետ միասին, որը նախատեսվում է սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո: Որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի հետագա հերթական նիստերը կանցկացվեն Կողմերի Համաժողովի հերթական նիստների հետ միասին, քանի դեռ այլ բան չի որոշվել որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի կողմից:

7. Որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի արտահերթ նիստերը կանցկացվեն ցանկացած ժամանակ, որը կարող է անհրաժեշտ համարվել որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի կողմից, կամ` որևէ Կողմի գրավոր դիմումի հիման վրա` պայմանով, որ դիմումը քարտուղարության կողմից Կողմերին ներկայացնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, այն կստանա Կողմերի առնվազն մեկ երրորդի աջակցությունը:

8. Միավորված ազգերի կազմակերպությունը և նրա մասնագիտացված գործակալությունները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ինչպես նաև նրանց ցանկացած անդամ պետություն կամ դիտորդ, որը Կոնվենցիայի կողմ չէ, կարող են որպես դիտորդներ ներկայացված լինել որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի նիստերին: Ցանկացած ազգային կամ միջազգային, կառավարական կամ ոչ կառավարական մարմին կամ գործակալություն, որը մասնագիտացած է սույն Համաձայնագրում արծարծվող հարցերում, և որը քարտուղարությանը հայտնել է իր ցանկությունը` որպես դիտորդ ներկայացված լինելու որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի նիստին, կարող է, որպես այդպիսին, ներկայացված լինել, եթե ներկա գտնվող Կողմերի առնվազն մեկ երրորդը չի առարկում: Դիտորդների ընդունումը և մասնակցությունը ենթակա է սույն հոդվածի 5-րդ պարբերության մեջ նշված ընթացակարգային կանոններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։