Հոդված 20
Հոդված 20
1. Սույն Համաձայնագիրը բաց է ստորագրության համար և ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման Կոնվենցիայի Կողմ հանդիսացող պետությունների և տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից: Այն բաց կլինի ստորագրության համար Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում, 2016 թվականի ապրիլի 22-ից մինչև 2017 թվականի ապրիլի 21-ը: Այնուհետև սույն Համաձայնագիրը բաց կլինի միանալու համար` այն ստորագրության համար փակվելու ամսաթվին հաջորդող օրվանից սկսած: Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ կտրվեն Ավանդապահին:
2. Տնտեսական ինտեգրման ցանկացած տարածաշրջանային կազմակերպություն, որը դառնում է սույն Համաձայնագրի Կողմ` առանց իր անդամ պետությունների կողմ լինելու, կստանձնի սույն Համաձայնագրի ներքո բոլոր պարտավորությունների կատարումը: Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների դեպքում, որոնց մեկ կամ ավելի անդամ պետությունները սույն Համաձայնագրի Կողմեր են, այդ կազմակերպությունները և դրանց անդամ պետությունները կորոշեն իրենց համապատասխան պատասխանատվությունը` սույն Համաձայնագրի ներքո իրենց պարտավորությունները կատարելու համար: Նման դեպքերում կազմակերպությունը և անդամ պետությունները իրավունք չունեն միաժամանակ իրականացնելու սույն Համաձայնագրով սահմանված իրավունքները:
3. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերում տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունները կնշեն սույն Համաձայնագրով կարգավորվող հարցերի առնչությամբ իրենց իրավասության շրջանակը: Այս կազմակերպություններն իրենց իրավասությունների շրջանակի ցանկացած էական փոփոխության մասին կտեղեկացնեն նաև Ավանդապահին, որն էլ, իր հերթին, այդ մասին կտեղեկացնի Կողմերին: