Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ամսաթվին հաջորդող երեսուներորդ օրը, որի դրությամբ Կոնվենցիայի առնվազն 55 Կողմեր, որոնց ընդհանուր արտանետումները կազմում են ջերմոցային գազերի համաշխարհային ընդհանուր արտանետումների առնվազն մոտավորապես 55 տոկոսը, ի պահ են հանձնել վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերը:

2. Բացառապես սույն հոդվածի 1-ին պարբերության սահմանափակ նպատակի համար «ջերմոցային գազերի համաշխարհային ընդհանուր արտանետումներ» հասկացությունը նշանակում է` Կոնվենցիայի Կողմերի կողմից սույն Համաձայնագրի ընդունման օրը կամ դրանից առաջ ներկայացված քանակության վերաբերյալ ամենաթարմ տվյալ:

3. Յուրաքանչյուր պետության կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության համար, որը վավերացնում, ընդունում կամ հաստատում է սույն Համաձայնագիրը կամ միանում է դրան ուժի մեջ մտնելու համար սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ սահմանված պայմանները կատարելուց հետո, սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում տվյալ պետության կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության կողմից վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերն ի պահ հանձնելու ամսաթվին հաջորդող երեսուներորդ օրը:

4. Սույն հոդվածի 1-ի պարբերության նպատակների համար` տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության կողմից ի պահ հանձնված ցանկացած փաստաթուղթ չի հաշվվում որպես հավելում իր անդամ պետությունների կողմից ի պահ հանձնված փաստաթղթերին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։