Հոդված 5
Հոդված 5
1. Կողմերը միջոցներ կձեռնարկեն` ըստ անհրաժեշտության պահպանելու և ընդլայնելու համար ջերմոցային գազերի կլանիչներն ու կուտակիչները, ներառյալ` անտառները, ինչպես նշված է Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին պարբերության «դ» կետում:
2. Խրախուսվում է, որպեսզի Կողմերը միջոցներ ձեռնարկեն` Կոնվենցիայի ներքո արդեն իսկ համաձայնեցված համապատասխան ցուցումների և որոշումների գործող շրջանակն իրականացնելու և դրան օժանդակելու համար, այդ թվում` արդյունքահեն վճարումների միջոցով, հետևյալ նպատակներով. քաղաքականության մոտեցումներ և դրական խթաններ անտառահատումների և անտառների դեգրադացիայի հետևանքով առաջացած արտանետումների կրճատմանն առնչվող գործողությունների համար. զարգացող երկրներում անտառների պահպանության և կայուն կառավարման կարևորություն և անտառներում ածխածնի պաշարների ավելացում. քաղաքականության այլընտրանքային մոտեցումներ, ինչպիսիք են, օրինակ` անտառների ամբողջական և կայուն կառավարման համար հետևանքների մեղմացման և հարմարվողականության համատեղ մոտեցումները, միևնույն ժամանակ, ըստ անհրաժեշտության, վերահաստատելով այդ մոտեցումներին առնչվող` ածխածնից հրաժարվելու օգուտները խթանելու կարևորությունը: