Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Զարգացած երկիր հանդիսացող Կողմերը ֆինանսական միջոցներ կտրամադրեն զարգացող երկիր հանդիսացող Կողմերին թե՛ հետևանքների մեղմացման և թե՛ հարմարվողականության հարցում օժանդակություն ցուցաբերելու նպատակով` որպես Կոնվենցիայի ներքո իրենց պարտավորությունների շարունակություն:

2. Մյուս Կողմերի` կամավոր հիմունքներով նման աջակցություն տրամադրելը կամ տրամադրելը շարունակելը խրախուսվում է:

3. Որպես գլոբալ ջանքերի մաս` զարգացած երկիր հանդիսացող Կողմերը կշարունակեն առաջատար դեր տանել տարաբնույթ աղբյուրների, գործիքների և ուղիների միջոցով կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման և հարմարվողականության ծրագրերի համար ֆինանսական միջոցների կենտրոնացման գործում` հաշվի առնելով տարբեր գործողությունների միջոցով տրամադրվող հանրային միջոցների զգալի դերը, ներառյալ աջակցությունը պետության նախաձեռնությամբ իրականացվող ռազմավարություններին և հաշվի առնելով զարգացող երկիր հանդիսացող Կողմերի կարիքներն ու առաջնահերթությունները: Կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման և հարմարվողականության ծրագրերի համար ֆինանսական միջոցների նման կենտրոնացումը պետք է աստիճանաբար գերազանցի նախորդ ջանքերը:

4. Աճող ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակն է` հավասարակշռության հասնել հարմարվողականության և հետևանքների մեղմացման միջև` հաշվի առնելով պետության նախաձեռնությամբ իրականացվող ռազմավարությունը և զարգացող երկիր հանդիսացող Կողմերի առաջնահերթություններն ու կարիքները հատկապես այն երկրների պարագայում, որոնք հատկապես խոցելի են կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքներից և կարողությունների զգալի սահմանափակումներ ունեն, ինչպես, օրինակ` առավել թույլ զարգացած երկրները և զարգացող փոքր կղզի-պետությունները` հաշվի առնելով հարմարվողականության համար հանրային և դրամաշնորհների վրա հիմնված միջոցների անհրաժեշտությունը:

5. Զարգացած երկիր հանդիսացող Կողմերը երկու տարին մեկ անգամ կողմնորոշիչ քանակական և որակական տեղեկություններ կներկայացնեն սույն հոդվածի 1-ին և 3-րդ պարբերությունների վերաբերյալ, ներառելով զարգացող երկիր հանդիսացող Կողմերին տրամադրվելիք հանրային միջոցների նախատեսված մակարդակները, եթե այդպիսիք առկա են: Խրախուսվում է, որպեսզի ֆինանսական միջոցներ տրամադրող մյուս Կողմերը կամավոր հիմունքներով երկու տարին մեկ անգամ նման տեղեկություններ ներկայացնեն:

6. 14-րդ հոդվածում նշված գլոբալ ուսումնասիրությունը հաշվի կառնի զարգացած երկիր հանդիսացող Կողմերի և (կամ) Համաձայնագրի մարմինների տրամադրած համապատասխան տեղեկությունները կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման և հարմարվողականության ծրագրերի ֆինանսավորման ջանքերի վերաբերյալ:

7. Զարգացած երկիր հանդիսացող Կողմերը երկու տարին մեկ անգամ թափանցիկ և հիմնավոր տեղեկություններ կտրամադրեն զարգացող երկիր հանդիսացող Կողմերի համար հանրային միջամտությունների միջոցով կենտրոնացված և տրամադրված աջակցության վերաբերյալ` այն մեթոդներին, ընթացակարգերին և ուղեցույցներին համապատասխան, որոնք կընդունվեն որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի կողմից` իր առաջին նիստին, ինչպես ամրագրված է 13-րդ հոդվածի 13-րդ պարբերության մեջ: Խրախուսվում է, որպեսզի Մյուս Կողմերը նույն կերպ վարվեն:

8. Կոնվենցիայի ֆինանսական մեխանիզմը, ներառյալ դրա գործարկման միավորները, կծառայեն որպես սույն Համաձայնագրի ֆինանսական մեխանիզմ:

9. Սույն Համաձայնագիրը սպասարկող հաստատությունները, ներառյալ Կոնվենցիայի Ֆինանսական մեխանիզմի գործարկման միավորները, նպատակ ունեն ապահովելու ֆինանսական միջոցների արդյունավետ հասանելիությունը` հաստատման պարզեցված ընթացակարգերի և զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի, մասնավորապես` առավել թույլ զարգացած երկրների և զարգացող փոքր կղզի-պետությունների նկատմամբ աջակցության ավելի մեծ պատրաստակամության միջոցով` կլիմայի վերաբերյալ նրանց ազգային ռազմավարությունների և պլանների համատեքստում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։