Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 17.2. Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակը

գործել է մինչև 2026-08-15Բացել ARLIS-ում

Հոդված 17.2. Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակը

1. Հարկային ծառայողի պատրաստման հավաստագիր ունեցող անձինք (բացառությամբ հարկային ծառայողների) ընդգրկվում են հարկային մարմնի կողմից վարվող հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ ըստ սույն օրենքի 17.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոնների համար անցկացվող ընդունելության տեսակների՝ դասընթացի ավարտին իրենց կողմից առավել բարձրից ցածր միավորներ հավաքելու սկզբունքից ելնելով: Ընդ որում, սույն օրենքի 17.3-րդ հոդվածով նախատեսված կարգով պաշտոնի նշանակումը, ինչպես նաև սույն օրենքի 17.1-ին հոդվածի 14-րդ մասով սահմանված հարցազրույցի արդյունքով բացասական գնահատական ստանալը հիմք են անձին ցուցակից հանելու համար:

2. Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկելու, ցուցակներից հանելու և ցուցակների վարման կարգը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը։

3. Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում միանգամյա ընդգրկված լինելու առավելագույն ժամկետը երեք տարի է: Ցուցակում ընդգրկված լինելու առավելագույն ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը թեկնածուն ինքնաշխատ եղանակով հանվում է ցուցակից: Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակի թափուր համարները լրացվում են հաջորդաբար՝ նվազման կարգով՝ ինքնաշխատ եղանակով:

(17.2-րդ հոդվածը լրաց. 16.12.21 ՀՕ-423-Ն, խմբ. 16.04.26 ՀՕ-145-Ն)

(16.12.21 ՀՕ-423-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(16.04.26 ՀՕ-145-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։