Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 31. Ֆիզիկական ուժի կիրառումը (գործադրումը)

գործել է մինչև 2026-08-15Բացել ARLIS-ում

Հոդված 31. Ֆիզիկական ուժի կիրառումը (գործադրումը)

Հարկային մարմնի հանրային ծառայողներն իրավախախտների նկատմամբ իրավունք ունեն կիրառել (գործադրել) ֆիզիկական հարկադրանք (ուժ)`

1) իրենց և (կամ) այլ անձանց վրա հարձակումը կանխելու դեպքում.

2) հարկային մարմնին պատկանող կամ վերջիններիս հսկողության տակ գտնվող շինությունների, կառույցների և փոխադրամիջոցների վրա հարձակումը կանխելու դեպքում.

3) դիմադրություն ցույց տվող իրավախախտում կատարած անձին ձերբակալելու կամ ծառայողական շինություն հասցնելու դեպքում, եթե այդ դիմադրությունը կարող է վնաս պատճառել շրջապատին կամ իրենց:

(31-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-17-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։