Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-08-15-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 25.1. Հարկային ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության ժամանակ

գործել է մինչև 2026-08-15ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 25.1. Հարկային ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության ժամանակ

1. Համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության դեպքում հարկային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

1) (կետն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-145-Ն)

2) (կետն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-145-Ն)

3) հարկային ծառայության պաշտոնի՝ սույն օրենքի 17.3-րդ հոդվածով սահմանված կարգով չնշանակվելը․

4) (կետն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-145-Ն)

5) հաստիքների կրճատումը։

2. (մասն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-145-Ն)

3. Հարկային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք է նաև օրենքով նախատեսված դեպքերում պետական մարմնի վերակազմակերպումը, եթե այն ուղեկցվում է հաստիքների կրճատմամբ, կամ գործունեության դադարեցումը։

4. Հարկային ծառայողները հարկային ծառայողի պատրաստման դասընթացին և վերապատրաստմանը մասնակցելու դեպքում դասընթացին մասնակցության ամբողջ ժամանակահատվածում պահպանում են իրենց աշխատատեղը և հիմնական աշխատավարձը։

(25.1-ին հոդվածը լրաց. 16.12.21 ՀՕ-423-Ն, փոփ. 16.04.26 ՀՕ-145-Ն)

(16.12.21 ՀՕ-423-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(16.04.26 ՀՕ-145-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։