Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 15. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկը

գործել է մինչև 2026-08-15Բացել ARLIS-ում

Հոդված 15. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկը

1. Հարկային ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում և (կամ) փոփոխում է հարկային մարմնի ղեկավարը և վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Հարկային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների պաշտոնները հարկային ծառայության պետական վարչական պաշտոններ են, որոնք չեն ընդգրկվում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկում:

3. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք համարվում են հարկային ծառայողներ:

4. Սույն օրենքով հարկային ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները տարածվում են հարկային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը հարկային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:

5. Հարկային մարմնում, ըստ պաշտոնների խմբերի, սահմանվում են հարկային ծառայության հետևյալ պաշտոնները.

1) հարկային ծառայության բարձրագույն պաշտոններ՝

ա. հարկային մարմնի վարչության պետ.

2) հարկային ծառայության գլխավոր պաշտոններ՝

ա. հարկային մարմնի վարչության պետի տեղակալ,

բ. հարկային մարմնի բաժնի պետ,

գ. հարկային մարմնի բաժնի պետի տեղակալ,

դ. հարկային մարմնի գլխավոր մասնագետ,

ե. հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչ,

զ. հարկային մարմնի գլխավոր օպերլիազոր․

3) հարկային ծառայության առաջատար պաշտոններ՝

ա. հարկային մարմնի առաջատար մասնագետ,

բ. հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ,

գ. հարկային մարմնի ավագ օպերլիազոր․

4) հարկային ծառայության կրտսեր պաշտոններ՝

ա. հարկային մարմնի առաջին կարգի մասնագետ,

բ. հարկային մարմնի հարկային տեսուչ,

գ. հարկային մարմնի օպերլիազոր:

(15-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.11.02 ՀՕ-444-Ն, խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-24-Ն, 23.10.08 ՀՕ-176-Ն, 10.06.13 ՀՕ-68-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-17-Ն, լրաց. 16.04.26 ՀՕ-145-Ն)

(16.04.26 ՀՕ-145-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։