Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-08-15-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 16. Հարկային ծառայության ստաժը, առավելագույն տարիքը

գործել է մինչև 2026-08-15ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 16. Հարկային ծառայության ստաժը, առավելագույն տարիքը

(վերնագիրը լրաց. 21.01.20 ՀՕ-17-Ն)

1. Հարկային ծառայության ստաժը ներառում է հարկային ծառայողի` հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հարկային մարմնում աշխատած ողջ ժամանակաշրջանը:

2. Հարկային ծառայության ստաժը հաշվարկվում է հարկային ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում:

3. Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում գործող պատրաստման հավաստագրի առկայությունը պարտադիր չէ: Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ հարկային ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը, որի ընթացքում գործող պատրաստման հավաստագրի առկայությունը պարտադիր չէ:

4. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

(16-րդ հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց., խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-17-Ն, լրաց. 16.04.26 ՀՕ-145-Ն)

(16.04.26 ՀՕ-145-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 07.05.26 ՀՕ-185-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո)

(07.05.26 ՀՕ-185-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։