Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 10. Պետական ծառայության ղեկավարման մարմինը
Հոդված 10. Պետական ծառայության ղեկավարման մարմինը
1. Պետական ծառայության ղեկավարման մարմինը Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարն է։
2. Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը պետական ծառայող է, որին նշանակում է Կոմիտեի նախագահը՝ հինգ տարի ժամկետով։
3. Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով, Քննչական կոմիտեի դեպարտամենտի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով։