Հոդված 13. Պետական ծառայության պաշտոնների անվանացանկը և Քննչական կոմիտեի դեպարտամենտի հաստիքացուցակը և կառուցվածքը
Հոդված 13. Պետական ծառայության պաշտոնների անվանացանկը և Քննչական կոմիտեի դեպարտամենտի հաստիքացուցակը և կառուցվածքը
(վերնագիրը լրաց. 17.01.18 ՀՕ-82-Ն)
1. Պետական ծառայության պաշտոնների անվանացանկը՝ Կոմիտեի նախագահի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքն ու հաստիքացուցակը՝ Կոմիտեի նախագահի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Բյուջետային տարվա ընթացքում պետական ծառայության պաշտոնների անվանացանկի և հաստիքների քանակի փոփոխությունները կատարվում են տվյալ տարվա բյուջետային միջոցների շրջանակում։
4. Քննչական կոմիտեի դեպարտամենտի հաստիքացուցակը ներառում է պետական ծառայողների, հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հաստիքների քանակը։
(13-րդ հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-82-Ն)