Հոդված 43. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը
Հոդված 43. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը
1. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարեկանն է։
2. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ` Կոմիտեի նախագահի հրամանով, պետական ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի:
3. Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում Կոմիտեի նախագահի հրամանով կարող է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:
4. Պետական ծառայողի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու համար Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը համապատասխան միջնորդություն է ներկայացնում Կոմիտեի նախագահին՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ: