Գլուխ 8 · ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 45. Վեճերի լուծումը և պատասխանատվությունը Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար
Հոդված 45. Վեճերի լուծումը և պատասխանատվությունը Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար
1. Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով։
2. Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով։