Գլուխ 7 · ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ
Հոդված 44. Պետական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու կամ պաշտոնից ազատելու որոշումը բողոքարկելը
Հոդված 44. Պետական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու կամ պաշտոնից ազատելու որոշումը բողոքարկելը
1. Պետական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` պետական ծառայության պաշտոնից ազատելու մասին որոշումը կարող է բողոքարկել ինչպես վերադասության, այնպես էլ դատական կարգով։
2. Պետական ծառայության պաշտոնից ազատելու մասին իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում պետական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` հնգօրյա ժամկետում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով։