Հոդված 1
Հոդված 1.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 48. Պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերն ինքնակամ օգտագործելը կամ դրանց ինքնակամ օգտագործումը չկանխելը
Պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերն ինքնակամ օգտագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով:
Պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերի ինքնակամ օգտագործումը չկանխելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»: