Հոդված 4
Հոդված 4.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 50.1-րդ հոդվածով.
«Հոդված 50.1. Ջրային համակարգերի կամ դրանց մասերի նկատմամբ սեփականության իրավունքը խախտելը, օրենքի պահանջների խախտմամբ ջրային համակարգերի օգտագործման իրավունք ձեռք բերելը և (կամ) փոխանցելը
Ջրային համակարգերի կամ դրանց մասի նկատմամբ (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի) սեփականության իրավունքը խախտելը (ինքնակամ զբաղեցնելը), դրանց օգտագործման կարգը խախտելը, օրենքի պահանջների խախտմամբ ջրային համակարգերի (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի) օգտագործման իրավունք ձեռք բերելը և (կամ) փոխանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կամ դրանց մասերի նկատմամբ սեփականության իրավունքը խախտելը, օրենքի պահանջների խախտմամբ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի օգտագործման իրավունք ձեռք բերելը և (կամ) փոխանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրերեսնապատիկի չափով:
Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»: