Հոդված 53
Հոդված 53.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.4-րդ հոդվածով.
«Հոդված 169.4. Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունները չներկայացնելը, անհրաժեշտ տվյալները ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը
Վճարողների կողմից բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետներում բնապահպանական մարմիններ չներկայացնելը, ինչպես նաև դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով, անստորագիր ներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»։