Հոդված 19
Հոդված 19.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 63.1-63.6-րդ հոդվածներով.
«Հոդված 63.1. Ջրային համակարգերի սանիտարական պահպանման և անօտարելի գոտիները խախտելը
Ջրային համակարգերի սանիտարական պահպանման և անօտարելի գոտիները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով և ինքնակամ կառույցների վերացմամբ: