Հոդված 59
Հոդված 59.
Օրենսգրքի 239-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 239. Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմինը
Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմինը քննում է սույն օրենսգրքի 50.1-րդ հոդվածով, 62-րդ հոդվածով (ջրային համակարգերի մասով), 63-րդ, 63.1-րդ, 63.3-րդ, 63.4-րդ, 63.5-րդ հոդվածներով, 63.6-րդ հոդվածով (ջրային համակարգերի մասով), 145-րդ հոդվածի (ջրային համակարգերի մասով) և 152-րդ հոդվածով (ջրի պոմպերի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն՝
Հայաստանի Հանրապետության ջրային համակարգերի օգտագործման և պահպանության գլխավոր պետական տեսուչը՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով.
Հայաստանի Հանրապետության ջրային համակարգերի օգտագործման և պահպանության գլխավոր պետական տեսուչի տեղակալը՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր- քսանապատիկի չափով.
ջրային համակարգերի օգտագործման և պահպանության ավագ պետական տեսուչները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեսուչները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով:»: