Հոդված 8
Հոդված 8.
Օրենսգրքի 54-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 54. Հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, հողամասերի գործառնական նշանակությունը կամ հողատեսքերն ինքնակամ փոփոխելը, ինչպես նաև այդպիսի խախտումները չկանխելը
Հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հողամասերի գործառնական նշանակությունը և հողատեսքերի ինքնակամ փոփոխելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»: