Հոդված 50
Հոդված 50.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 94.1-րդ հոդվածով.
«Հոդված 94.1. Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելը
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության իրականացումն առանց փորձաքննական դրական եզրակացության՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկի չափով։
Տուգանքի նշանակման օրվանից մեկամսյա ժամկետում համապատասխան փաստաթղթերի փաթեթը սահմանված կարգով փորձաքննության չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով։
Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության փորձաքննական պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկի չափով:»։