Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14.

Օրենսգրքի 60-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 60. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման կանոնները և պահանջները խախտելը

Ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն կատարելն առանց հանրապետական երկրաբանական ֆոնդում պետական գրանցում ստանալու, ինչպես նաև ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների ավարտից հետո երկրաբանական տեղեկատվությունը սահմանված կարգով հանրապետական երկրաբանական ֆոնդ չհանձնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների ընթացքում առանց թույլտվության լեռնային փորվածքներ և հորատանցքեր անցկացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։