Անցնել բովանդակությանը

Հոդված 63

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 63.

Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244.9-րդ և 244.10-րդ հոդվածներով.

«Հոդված 244.9. Հողերի օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները

Հողերի օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ, 54-րդ, 54.1-րդ հոդվածներով, 54.2-րդ հոդվածով (հողերի օգտագործման մասով), 54.3-րդ հոդվածով, 56-58-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ նշանակելով համապատասխան տուգանքներ:

Լիազոր պետական մարմինը քննում է հողերի օգտագործման նկատմամբ տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տարածքային կառավարման մարմինը (մարզպետը) քննում է հողերի օգտագործման նկատմամբ տեղական ինքնակառավարման պաշտոնատար անձանց, ինչպես նաև համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների և իրավաբանական անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Երևանի քաղաքապետը քննում է Երևանի վարչական սահմաններում թաղային համայնքների պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տեղական ինքնակառավարման մարմինը (համայնքի ղեկավարը) քննում է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։