Հոդված 11
Հոդված 11.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 56.1-56.3-րդ հոդվածներով.
«Հոդված 56.1. Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի օտարման կամ օգտագործման տրամադրելու կարգը խախտելը
Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի օտարման կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի օգտագործման տրամադրելու կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: