Հոդված 20
Հոդված 20.
Օրենսգրքի 64-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 64. Անտառային ֆոնդի հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը կամ դրանք ինքնակամ զավթելը
Անտառային ֆոնդի հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը, շենքերի կառուցման, բնափայտի մշակման, պահեստների կառուցման և այլ նպատակներով օգտագործման անտառային ֆոնդի տարածքներն ինքնակամ զավթելը և դրանք ըստ պատկանելության չվերադարձնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»։