Հոդված 29
Հոդված 29.
Օրենսգրքի 74-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 74. Անտառը քիմիական և ռադիոակտիվ նյութերով, արտադրական կեղտաջրերով, արդյունաբերական արտանետումներով և արտադրական թափոններով վնասելը
Անտառը քիմիական և ռադիոակտիվ նյութերով, արտադրական կեղտաջրերով, արդյունաբերական արտանետումներով և արտադրական թափոններով աղտոտելը, որի հետևանքով անտառը չորացել կամ հիվանդացել է՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»։